Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, անցկացված օպերատիվ-որոնողական քննչական գործողությունների արդյունքում Ծալկայում կողոպուտի և սպանության փաստով ձերբակալվել է երկու անձԻ. 1979 թվականին ծնված, նախկինում բազմիցս դատապարտյալ Մ.Շ.-ին և 1993 թվականին ծնված Ն.Բ.-ին:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Ծալկայի մունիցիպալիտետի Արծիվանի գյուղում, գիշերը, հարձակվել են 1934 թվականին ծնված Ա.Ա.-ի բնակելի տան վրա և նրանից գումար պահանջել:
«Դիմադրելուց հետո հարձակվողներից մեկը բութ առարկայով վնասվածք է հասցրել Ա.Ա.-ին գլխի մասում, որի հետևանքով նա տեղում մահացել է: Իրավապահները Մ.Շ.-ին ձերբակալել են Ծալկայում, իսկ Ն.Բ.-ին՝ Ռուսթավիում:
Հանցանքը ենթադրում է 8-ից 15 տարվա ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: