Վրաստանի ՆԳՆ-ը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 87 դեպք
Վրաստանի ՆԳՆ-ը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 87 դեպք

«Վերջին 24 ժամում, իրավապահների կողմից իրականացված հսկողության արդյունքում ողջ երկրի մասշտաբով, արձանագրվել է արտակարգ դրության և «պարետային ժամի» սահմանափակումների խախտման 87 նոր դեպք:

Ոստիկանությունն ապրիլի 28-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 29-ի առավոտյան 06:00-ն, «պարետային ժամի» խախտման համար տուգանել է 70 քաղաքացու:

Մեքենայով տեղաշարժման կանոնները խախտելու 1 դեպք:

ացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային տարածքում ավելի քան 3 անձի հավաքի և երկու մետր հեռավորությունը չպաշտպանելու համար տուգանել են 16 քաղաքացու»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

«Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, ենթարկվել արտակարգ դրության սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ ռեժիմը և ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին: Արտակարգ դրության ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձի տուգանում 3000 լարիի, իսկ իրավաբանական անձի տուգանում՝ 15 000 լարիի չափով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: