Վրաստանի ՆԳՆ-ը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 109 դեպք
«Վերջին 24 ժամում, իրավապահների կողմից իրականացված հսկողության արդյունքում ողջ երկրի մասշտաբով, արձանագրվել է արտակարգ դրության և «պարետային ժամի» սահմանափակումների խախտման 109 նոր դեպք:
Ոստիկանությունն ապրիլի 27-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 28-ի առավոտյան 06:00-ն, «պարետային ժամի» խախտման համար տուգանել է 63 քաղաքացու:
Մոնիտորինգի արդյունքում բացահայտվեց ինքնամեկուսացման կանոնների խախտման ևս մեկ փաստ:
Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային տարածքում ավելի քան 3 անձի հավաքի և երկու մետր հեռավորությունը չպաշտպանելու համար տուգանել են 45 քաղաքացու»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
«Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, ենթարկվել արտակարգ դրության սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ ռեժիմը և ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին:
Արտակարգ դրության ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձի տուգանում 3000 լարիի, իսկ իրավաբանական անձի տուգանում՝ 15 000 լարիի չափով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: