Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ցացիաշվիլին առցանց հանդիպում է անցկացրել Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միտչելի և «NDI»-ի նախընտրական մոնիտորինգի առաքելության ներկայացուցիչների հետ:
Նինո Ցացիաշվիլին ընդգծել է նախընտրական ժամանակաշրջանում և ընտրությունների օրը հանրային կարգի և անվտանգության պաշտպանության նպատակով ընտրությունների անվտանգ, ազատ և հանգիստ միջավայրում անցկացումն ապահովելու համար ներքին գործերի նախարարության ծրագրած միջոցառումները:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ընտրությունների վերաբերյալ համապատասխան տեղեկությունը հետաքրքրված կողմերին ակտիվորեն փոխանցելու նշանակությունը:
Խոսքը վերաբերել է նաև կորոնավիրուսի հետ կապված անվտանգ միջոցների ձեռնարկման նշանակությանը և անհրաժեշտությանը: