Վրաստանի ՆԳ նախարար. Ցույցը կցրենք, եթե ցուցարարները փակեն ճանապարհները, խարույկ վառեն և խոչընդոտեն քաղաքացիների տեղաշարժը
Վրաստանի ՆԳ նախարար. Ցույցը կցրենք, եթե ցուցարարները փակեն ճանապարհները, խարույկ վառեն և խոչընդոտեն քաղաքացիների տեղաշարժը

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությամբ, եթե ցուցարարները փակեն ճանապարհները և խոչընդոտեն քաղաքացիների տեղաշարժը, իրենք ցույցը կցրեն:

«Կցրենք ցույցը, եթե կսկսեն փակել ճանապարհները, խարույկ վառել, խոչընդոտել քաղաքացիների տեղաշարժը: Եթե այս ամենը տեղի ունենա, մենք պետք է գնա՞նք տուն, քնե՞նք: Բնակչությանը թող 90-ականները չվերադարձնեն»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:

Գումելաուրին համարում է, որ գործընթացները փողոցից պետք է տեղափոխվեն խորհրդարան: Նրա խոսքով, ընդդիմության և կառավարող թիմի միջև պետք է սկսվի երկխոսություն:

«Եթե կանգնեն փողոցում, ցավոք, երբեք չեն գա ընդհանուր հայտարարի»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:

Խորհրդարանի և դրա հարակից փողոցներում մոբիլիզացված են իրավապահներ: Ընդդիմության ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները պատրաստվում են արգելափակել օրենսդրական մարմնի մուտքերը: