Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները փետրվար ամսին Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները փետրվար ամսին Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները փետրվար ամսին Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը, նախարարության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, արդյունավետորեն պայքարում է երկրում անօրինական միգրացիայի դեմ։

«Մասնավորապես, անցած ամսվա ընթացքում իրականացվել է տարբեր երկրների 85 քաղաքացու արտաքսում։

Օտարերկրյա քաղաքացիների մի մասը կամավոր հեռացել է Վրաստանից, իսկ մի մասն արտաքսվել է միգրացիոն վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում։

Արտաքսված անձանց, օրենքի համաձայն, սահմանվել է երկրում մուտքի արգելք։

Վրաստանից արտաքսվել են Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Նիգերիայի, Ալժիրի, Չինաստանի, Հայաստանի, Նեպալի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մյանմայի, Լիտվայի, Իսրայելի և Կամերունի՝ ընդհանուր առմամբ 85 քաղաքացի։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը հանդիսանում է երկրում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմին։

Այն պատասխանատու է Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերման և նրանց արտաքսման գործընթացի համար», – նշված է Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։