Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում՝ պատվիրակության հետ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից հասարակական կարգի և անվտանգության պահպանմանն ուղղված ձեռնարկված միջոցառումները։
«Նախարարը պատվիրակության անդամներին ծանոթացրեց Ներքին գործերի նախարարության գործունեության առաջնահերթ ոլորտներին և ընթացիկ բարեփոխումներին։ Գեկա Գելաձեն և Պերե Ժոան Պոնս Սամպիետրոն խոսեցին նաև նախարարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերի մասին։ Նախարարը ընդգծեց, որ ԵԱՀԿ ինստիտուտների հետ հարաբերությունները կարևոր են և առաջնահերթություն են Վրաստանի համար, և պատրաստակամություն հայտնեց ապագայում խորացնել այդ համագործակցությունը», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։