Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է իր թուրք գործընկեր Ալի Երլիքայայի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է իր թուրք գործընկեր Ալի Երլիքայայի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում՝ Ստամբուլ քաղաքում։

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ այցի շրջանակում նախարարը երկկողմ ձևաչափով հանդիպում է անցկացրել իր թուրք գործընկեր Ալին Յերլիքայայի հետ։

«Կողմերն քննարկել են երկու երկրի միջև իրավապահ ոլորտում գոյություն ունեցող գործընկերությունը, դրա խորացման հեռանկարները և համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

Ալի Յերլիքայան ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վրաց գործընկերոջը՝ Թուրքիայում օդուժի բեռնատար ինքնաթիռի վթարի ժամանակ ցուցաբերած ջանքերի, արագ և արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակմանը, ինչպես նաև ոստիկանական կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։ Երկու երկրի նախարարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով Վրաստանի և Թուրքիայի իրավապահ մարմինների միջև գործընկերային հարաբերությունները ապագայում էլ ավելի կզարգանան։

Վերջում Գեկա Գելաձեն շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը հրավերի, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։