Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկան հանդիպում է անցկացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցիենի հետ։

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերության հարցերը։

«Ներքին գործերի նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա համագործակցության կարևորությանը և նշել, որ Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև այս ուղղությամբ գործընկերությունը զարգանում է դինամիկ կերպով։

Հանդիպման ավարտին Գեկան շնորհակալություն է հայտնել Չժոու Ցիենին՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։