Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին
Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանի հետ:

Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության, կողմերը քննարկել են նախարարությունում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող ընթացիկ նախագծերը: Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործությունների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների կարևորությունը: Կողմերն ընդգծել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը:

«ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ նախարարությանը ցուցաբերած աջակցության ու օգնության համար:

Վախտանգ Գոմելաուրին և Քելլի Դեգնանը կարևորեցին երկու երկրների միջև հաջող համագործակցության խորացումը և հետագա հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները», – ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: