Վրաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2025-ում կերգի երկրորդ կիսաեզրափակիչում
Եվրատեսիլ 2025-ում Վրաստանի ներկայացուցիչը մայիսի 15-ին կերգի Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչում։
Երկրորդ կիսաեզրափակչում Վրաստանի հետ միասին հանդես կգան հետևյալ երկրները՝ Ավստրիա, Լիտվա, Հայաստան, Մոնտենեգրո, Հունաստան, Իռլանդիա, Ավստրալիա, Լատվիա, Չեխիա, Իսրայել, Մալթա, Ֆինլանդիա, Դանիա, Լյուքսեմբուրգ և Սերբիա։

Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակիչ շոուին, ապա ելույթ կունենան հետևյալ երկրները՝ Շվեդիան, Ուկրաինան, Սլովենիան, Իսլանդիան, Էստոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Ադրբեջանը, Ալբանիան, Սան Մարինոն, Բելգիան, Կիպրոսը, Խորվաթիան և Նորվեգիան։

Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից միայն 10 երկիր է անցնում եզրափակիչ։
Առաջին կիսաեզրափակիչում կմասնակցեն հյուրընկալող երկրները՝ Շվեյցարիան, Իտալիան և Իսպանիան, իսկ երկրորդ կիսաեզրափակիչում՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին, 15-ին և 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում: