Վրաստանի նախագահն ստորագրել է երկրում արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը
Վրաստանի նախագահն ստորագրել է երկրում արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է երկրի մասշտաբով արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը:

Արտակարգ դրությունը շարունակելու պահանջով այսօր նախագահին դիմել էր կառավարությունը: Բացի այդ, արտակարգ դրության երկարաձգման համար խորհրդարանը կքվեարկի վաղը, հատուկ նիստին:

Չնայած դրան, վարչապետի և նախագահի ստորագրություններից ելնելով որոշումը մտել է ուժի մեջ և անվավեր է ճանաչվում միայն այն դեպքում, եթե օրենսդրական մարմինը մեծամասնությամբ չաջակցի դրան: Սակայն հայտնի է, որ խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի արտակարգ դրության երկարաձգմանը: