Վրաստանի նախագահի վարչությունը տարածում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Մայք Փոմփեոյի հանդիպման տեսանյութը

Վրաստանի նախագահի վարչությունը տարածում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քատուղարի հանդիպման տեսանյութը:

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Մայք Փոմփեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Փոմփեոն հանդիպում կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վրաստան է ժամանել երեկ: