Վրաստանի նախագահի վարչությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Սալոմե Զուրաբիշվիլու Բրյուսել այցի մասին
Վրաստանի նախագահի վարչությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Սալոմե Զուրաբիշվիլու Բրյուսել այցի մասին

Վրաստանի նախագահի վարչությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Բրյուսել այցի մասին:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հունվարի 20-ին Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Նրանց խոսքով, նախագահի Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ:

Նախագահը կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելիի, Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիի, տնտեսական հարցերով Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդ Դոմբրովսկիի, Եվրախորհրդարանի արտաքին կոմիտեի նախագահ Դևիդ Մաքալիսթերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: Նախատեսվում են նաև տարբեր բարձրաստիճան հանդիպումներ: