Վրաստանի նախագահի վարչությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Սալոմե Զուրաբիշվիլիի և Քրիստիան Դանիելսոնի հանդիպման մասին
Վրաստանի նախագահի վարչությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Սալոմե Զուրաբիշվիլիի և Քրիստիան Դանիելսոնի հանդիպման մասին

Վրաստանի նախագահի վարչությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Սալոմե Զուրաբիշվիլիի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հանդիպման մասին:

Ինչպես հաղորդվում է, նախագահը Քրիստիան Դանիելսոնի հետ քննարկել է բանակցային գործընթացը:

«Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնին, ով չորրորդ օրն է աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:

Օրբելիանիների պալատում կայացած երկրորդ հանդիպմանը Վրաստանի նախագահը և Քրիստիան Դանիելսոնը քննարկել են իշխանության և ընդդիմության միջև ընթացող բանակցային գործընթացը», – ասված է Վրաստանի նախագահի վարչության հայտարարության մեջ: