Վրաստանի նախագահի վարչության և փաստաբանների միության միջև ձևակերպված փոխհամագործակցության հուշագիրը կապ չունի այսպես կոչված Գիրգվլիանիի ուղղումների հետ. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախագահի վարչության և փաստաբանների միության միջև ձևակերպված փոխհամագործակցության հուշագիրը կապ չունի այսպես կոչված Գիրգվլիանիի ուղղումների հետ,-այս հայտարարությունը արել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն:
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Գիրգվլիանիի ուղղումներին», Մդինարաձեի խոսքերով, այն գրանցվել է և դուրս է բերվելու բյուրոի վաղվա նիստին:
«Հուշագրի հետ, որը կապված է 2005-2012 թվականներին ռեպրեսիաների ենթարկված փաստաբանների գործերին, այսպես կոչված «Գիրգվլիանիի ուղղումները» կապ չունի: Ինչու է նախագահը արել այդ հայտարարությունը, լավ կլինի իրենից հարցնեք:
Անձամբ «Գիրգվլիանիի ուղղումները» գրանցվել է խորհրդարանում և վաղը դուրս է բերվելու բյուրոի նիստին: Այդ ուղղումները վերաբերում են ապագա կանխարգելմանը, քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց կողմից հնարավոր հանցագործություններին: Օրինագծի միջոցով ապագայում մենք կարող ենք խուսափել նման հանցագործություններից»,-հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:
Նախագահի նստավայրում այսօր ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, նախագահի վարչության և փաստաբանների միության միջև: Նախագահը զրուցել է նախկին իշխանությունների ժամանակաշրջանում գոյություն ունեցող համակարգային հանցագործությունների մասին և նշել, որ քաղաքական գնահատականներից բացի, խորհրդարանը 2012 թվականին ստեղծել է օրենսդրական ակտ, որտեղ գրված էին քաղաքական հետապնդման փաստերը և գոյություն ուներ քաղաքական նշաններով հետապնդվող անձանց ցուցակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan