Վրաստանի նախագահի վարչակազմ. Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի այցի մասին, նախագահը պատրաստակամություն է հայտնում պաշտոնական այցով հյուրընկալել Ադրբեջանի նախագահին
Վրաստանի նախագահի վարչակազմ. Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի այցի մասին, նախագահը պատրաստակամություն է հայտնում պաշտոնական այցով հյուրընկալել Ադրբեջանի նախագահին

Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշում, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։

«Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։

Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է գտնում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։

Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկարողացավ կայանալ։

Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Հանրապետության նախագահին»,- ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։