Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ Օրբելիանիների պալատում մեկնարկում է «Տարածաշրջանների շաբաթյակը»
Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ Օրբելիանիների պալատում մեկնարկում է «Տարածաշրջանների շաբաթյակը»։
Վրաստանի նախագահի վարչակազմի տվյալներով՝ «Տարածաշրջանները Օրբելիանիների պալատում» կբացվի նոյեմբերի 21-ին «Սվանեթիի օրերով» և կտևի երեք օր։
Շաբաթյակի հիմնադրման նպատակն է նպաստել մարզերի զարգացմանը, ներկայացնել տնտեսական և մշակութային ներուժը, ընդգծել մարզերի բազմազանությունը և խթանել դրանք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով։
«Երեք օրվա ընթացքում Սվանեթիի մշակույթը և նրա ժամանակակից ներկայացուցիչը՝ Սվանեթիի տեղի բնակչությունը, լինելու են Օրբելիանիների պալատի տանտերերը։
Օրբելիանիների պալատը կդառնա կենդանի տարածք, որտեղ մարդիկ ընդհանուր լեզու կգտնեն՝ նպաստելու Վերին Սվանեթիի շրջանի զարգացմանը և ներկայացնելու նրա ներուժը։
Սվանեթիի օրերի շրջանակում մշակութային ծրագրին զուգահեռ կանցկացվեն պանելային քննարկումներ Սվանեթիի ինքնակառավարման, էներգետիկայի, տնտեսական ներուժի, մշակութային ժառանգության վերաբերյալ»,- հայտնել են նախագահի աշխատակազմում։