Վրաստանի նախագահի աշխատակսզմ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բարձր է գնահատել վրացական իշխանությունների ջանքերը Կորոնավիրուի դեմ պայքարում
Վրաստանի նախագահի աշխատակսզմ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բարձր է գնահատել վրացական իշխանությունների ջանքերը Կորոնավիրուի դեմ պայքարում

Վրաստանի նախագահի աշխատակազմ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բարձր է գնահատել վրացական իշխանությունների ջանքերը Կորոնավիրուի դեմ պայքարում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի, Նախագահները քննարկել են իրավիճակը Վրաստանում և Գերմանիայում «Կորոնավիրուս» -ի հետ կապված:

Վրաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ համավարակի ժամանակ, վրաստանի քաղաքացիներին, բժշկական ծառայություններ մատուցելու և համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

«Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բարձր է գնահատել Վրաստանի կառավարության ջանքերը՝ «Կորոնավիրուսի» դեմ պայքարելու համար», – ասվում է Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին տրամադրեց լիարժեք տեղեկատվություն Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և նշեց, որ Կորոնավիրուսի դեմ վրացական կառավարության ձեռնարկած միջոցները հաջող և արդյունավետ են:

«Նախագահները խոսեցին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու և դրա համընդհանուր հասանելիության կարևորության մասին: Նշվեց, որ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորին և ոչ միայն հարուստ երկրներին:

Քննարկվել են նաև համավարակի պայմաններում տնտեսության աստիճանական բացման անհրաժեշտությունը և առհասարակ տնտեսության գործողության անհրաժեշտությունը: Վրաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են զբոսաշրջության զարգացման գործում համագործակցության խորացման հարցերը», – ասվում է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի նախագահը իր գերմանացի գործընկերոջը տեղեկացրեց սահմանների կարգավորման գործընթացի մասին և նշեց, որ այսօր Վրաստանի օկուպացված տարածքներում առկա է ծանր հումանիտար իրավիճակ, երբ կա համընդհանուր, միջազգային աջակցության անհրաժեշտություն:

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Գերմանիան միջազգային հանրության համար աջակցության օրինակ է ներկայացնում: