Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել

 

«Վրաստանի նախագահին ինչպես անձնական այնպես էլ ինստիտուցիոնալ վարկաբեկելու ևս մեկ փորձ է արվում, սա վնասակար պահվածք է, որով ողջ երկրին և ողջ հասարակության կողմից սիրված ֆուտբոլիստներին բացասական է տրամադրում նախագահի նկատմամբ »,-ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։

Նախագահի վարչակազմի կարծիքով՝ ակտերի կամ հրամանագրերի մասին բոլոր շահարկումները նախագահին վարկաբեկելու միտումնավոր փորձ են։

«Ամոթ է, երբ դա տեղի է ունենում նման պատմական հանդիպումից առաջ։ Հիմա մեր ֆուտբոլիստների շուրջ պետք է տիրի ժողովրդի համախմբվածությունն ու տոնական տրամադրությունը, նրանք աջակցության ու խրախուսանքի կարիք ունեն ողջ երկրի, բոլոր կառույցների կողմից։ Այս միասնությունը կա, և ոչ մի ստոր ջանք չի կարող սասանել այն: Հաջողություններ ու հաղթանակներ ենք մաղթում մեր խաղացողներին Եվրոպայի առաջնությունում։ Ինչ վերաբերում է պարգևատրմանը, ապա նախագահն անձամբ կպարգևատրի մրցանակի առաջադրված բոլոր անձանց սեպտեմբերին Օրբելյանների պալատում, դա կլինի հանրային տոն»,- ասված է հաղորդագրության մեջ։