Վրաստանի նախագահը վետո է դրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների վրա
Վրաստանի նախագահը վետո է դրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների վրա

Վրաստանի նախագահը վետո է դրել «Ընտրական օրենսգրքում» ընդունված փոփոխությունների վրա, որոնք փոխում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության կարգը, հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Ինչպես նշվում է նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ, Վրաստանի նախագահը հայտարարում է մրցույթը և ստեղծում անկախ և անկուսակցական պաշտոնյայի թեկնածուների ընտրության հանձնաժողով։ Նախագահն ընտրված թեկնածուներին կներկայացնի խորհրդարանին։

«Փոփոխությունների համաձայն՝ հանձնաժողովի ստեղծումը, թեկնածուների ընտրությունն ու ներկայացումը կատարելու է խորհրդարանի նախագահը, իսկ ընտրությունը՝ խորհրդարանի պարզ մեծամասնությամբ, ինչը նշանակում է միակուսակցական որոշում։

Նախագահին և անդամներին 100-ի փոխարեն 76 ձայնով ընտրելը վերացնում է կոնսենսուսի վրա հիմնված որոշումների անհրաժեշտությունը և մեծացնում բևեռացման վտանգը։

Վետոն ծառայում է այս կոնսենսուսը պահպանելու նպատակին»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։

Ինչպես պարզաբանում է վարչակազմը, նախագահը խորհրդարանին առաջարկում է ԿԸՀ-ի նախագահն ու անդամներն ընտրել առնվազն 90 ձայնով, ինչպես եղավ Ժողովրդական պաշտպանի դեպքում։

«Դա անհրաժեշտ է ընտրությունների և ընտրական վարչակազմի նկատմամբ վստահությունը պահպանելու և ամրապնդելու համար»,- ասվում է նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։