Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է սահմանադրական փոփոխությունները:
Ինչպես նշել է երկրի նախագահը, այսօր պատմական օր է:
«Ես ստորագրել եմ սահմանադրական փոփոխությունները, որոնք իրենից ներկայացնում են նոր քայլ Վրաստանի ժողովրդավարական ճանապարհին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են փոփոխություններին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
117 ձայնով խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Փոփոխություններին դեմ է քվեարկել երեք պատգամավոր:
Քվերակությանը չեն մասնակցել «ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները:
Սահմանադրական նախագծի նախատեսմամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով: