Վրաստանի նախագահը սկսել է այցը Ֆրանսիա
Վրաստանի նախագահը սկսել է այցը Ֆրանսիա

Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախագահին անձամբ հյուրընկալում է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։ Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։

Այսօր տեղի կունենա Վրաստանի նախագահի և գլխավոր քարտուղարի դեմ առ դեմ հանդիպումը։ Մինչ այդ Վրաստանի նախագահը կմասնակցի «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին», որն ամեն տարի անցկացվում է Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի կառավարության հովանու ներքո։

Այս տարի Ժողովրդավարության ֆորումի նպատակն է բացահայտել ժողովրդավարության անկման հիմնական գործոնները և գտնել համապատասխան ուղիներ այս խնդրի լուծման համար։

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի նախագահի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։