Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել կրոնական համայնքների ներկայացուցիչներին
Կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչ մեր քաղաքացիները պաշտպանել են օրենքն իրենց մեծ տոները նշելու ժամանակ, որի համար ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլու խոսքով, ինքը, որպես եկեղեցու և պետության միջև կայունության, հավասարակշռության երաշխիք, քաջ գիտակցում է, որ եկեղեցին պետք է կատարի իր պատարագը, թեկուզ որոշ դեպքերում՝ փոփոխված ձևաչափով:
«Քաջ գիտակցում եմ և վստահեցնում, որ անձամբ ես որևէ մեկից ավելի քիչ չեմ անհանգստանում, որ արտակարգ ռեժիմի և պարետային ժամի պատճառով, հանարավոր է, Հարության տոնը լիարժեք կերպով չդիմավորենք, ինչպես դա պահանջում է հավատքը: Ցանկանում եմ նշել, որ կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչները, մեր քաղաքացիները պաշտպանեցին օրենքն իրենց մեծ տոները նշելիս: Բացի այդ, շնորհակալություն եմ հայտնում նրանց: Ես, որպես եկեղեցու և պետության միջև կայունության, հավասարակշռության երաշխիք, քաջ գիտակցում եմ, որ եկեղեցին պետք է կատարի իր պատարագը, թեկուզ որոշ դեպքերում՝ փոփոխված ձևաչափով: Ինչպես տեղի էր ունենում մեր երկրի պատմության ընթացքում, եկեղեցու աղոթքը կարևորագույնն էր ազգային փրկության համար, եղել է, կա և կլինի և դա ոչ ոք չի փոխի: Վստահեցնում եմ, որքան էլ ցանկանան որոշ մարդիկ, պետության և եկեղեցու միջև պառակտում չի լինի»,- հայտարարել է նախագահը: