Վրաստանի նախագահը շարունակում է հանդիպումները ընդդիմության ներկայացուցիչների հետ
Վրաստանի նախագահը շարունակում է հանդիպումները ընդդիմության ներկայացուցիչների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Այս պահին հանդիպում է ընթանում «Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիայի հետ։

Հաջորդ հանդիպումը կանցկացվի «Գիրչի» ներկայացուցիչ Յագո Խվիչիայի հետ, ով արդեն ժամանել է նախագահական պալատ։

Վրաստանի նախագահն արդեն հանդիպումներ է ունեցել «Լելոյի», «Ազգային շարժում», «Հանուն Վրաստանի» կուսակցության և «Քաղաքացիների» ներկայացուցիչների հետ։