Վրաստանի նախագահը պատվո շքանշան է հանձնել հույն բարերար Մարիաննա Վարդինոյաննիսին
Վրաստանի նախագահը պատվո շքանշան է հանձնել հույն բարերար Մարիաննա Վարդինոյաննիսին

Վրաստանի նախագահը Ամերիկայի միացյալ նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում, կոնֆերանսի մասնակից երկրների առաջնորդների համար անցկացված տոնական ընդունելությանը, պատվո շքանշանով պարգևատրել է աշխարհում հայտնի գործարար, ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան և «Էլպիդա» երեխաների միության հիմնադիր, հույն բարերար Մարիաննա Վարդինոյաննիսին:

Գիորգի Մարգվելաշվիլին ներկա հանրությանը դիմել է խոսքով և հիշել Հունաստան այցի ժամանակ Քաղցկեղային կենտրոն այցելությունը, որտեղ տեսակցել է վրաց աղջնակի, ով բուժում էր անցնում Մարիաննա Վարդինոյաննիսիի հիմնադրամի ֆինանսավորմամբ:

«Էլպիդա» երեխաների միության հիմնադիրը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին և նշել, որ իր համար մեծ պատիվ է այս պարգն ստանալը: