Վրաստանի նախագահը ներում է շնորհել Նիկա Գվարամիային
Վրաստանի նախագահը ներում է շնորհել Նիկա Գվարամիային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել «Մթավարի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։

Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է ճեպազրույցում։

«Այսօր ես ստորագրել եմ Նիկա Գվարամիային ներում շնորհելու ակտը։ Այս որոշումը կայացրել եմ այն ​​բանից հետո, երբ հունիսի 19-ին սպառվել էին բոլոր իրավական քայլերը, երբ Գերագույն դատարանը վարույթ չընդունեց վճռաբեկ հայցը։ Ես չեմ պատրաստվում կիսվել այս որոշման հետ կապված որևէ բացատրությամբ, քանի որ դա իմ հայեցողական իրավունքն է, որից այսօր օգտվում եմ։ Պարզապես ուզում եմ հիշեցնել այն, ինչ ասել եմ նաև Եվրախորհրդարանում, որ նման որոշումը, նախագահի հայեցողական իրավունքը ենթակա չէ որևէ մեկի ճնշման, խորհուրդների, հանձնարարականի կամ որևէ այլ տեսակի սպառնալիքի։ Սա նախագահի որոշումն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Նիկա Գվարամիային դատապարտել է երեք տարի վեց ամիս ազատազրկման՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարության ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով։

2022 թվականի նոյեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանը չի փոխել Նիկա Գվարամիայի ազատազրկման վերաբերյալ որոշումը։ Փաստաբանները վճիռը բողոքարկել են Գերագույն դատարան։ Գերագույն դատարանը Գավրամիայի գործը չի ընդունել քննության։