Վրաստանի նախագահը նախատեսում է հուլիսի 18-ից գումարել խորհրդարանի արտահերթ նիստեր
Վրաստանի նախագահը նախատեսում է հուլիսի 18-ից գումարել խորհրդարանի արտահերթ նիստեր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում է արտահերթ նիստեր գումարել։

Արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին նախագահի հրամանագիրն արդեն ներկայացվել է խորհրդարան ու ուղարկվել պատգամավորներին։

Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանագրում նշվում է, որ Վրաստանի Սահմանադրության 44-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն՝ հուլիսի 18-ից պետք է գումարվի խորհրդարանի արտահերթ նստաշրջան։

Խորհրդարանական ընդդիմության մի մասը հուլիսի 13-ին դիմել է նախագահին՝ արտահերթ նստաշրջան նշանակելու պահանջով և համապատասխան համատեղ հայտարարություն տարածել։ Հայտարարությունը ստորագրողները կարծում են, որ արտահերթ նստաշրջանը իրական քայլ է դեպի ապաբևեռացում։