Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչության անցնել C հեպատիտի սքրինինգ թեստ
C հեպատիտի միջազգային օրվա կապակցությամբ, Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Գուրջանիում, տեղի բնակչության հետ միասին անցել է սքրինինգ:
Ինչպես հայտարարել է նախագահը, C հեպատիտի պետական ծրագրի կեսից ավելին արդեն անցած է, ծանր հիվանդ մարդիկ արդեն բուժվել են և այժմ կարևոր է բոլորն անցնեն այս թեստը:
Մոտ մեկ շաբաթ առաջ, Կախեթում գործի է դրվել այսպես կոչված ինտեգրված սքրինինգ ծրագիրը, որի շրջանակներում, մեկ այցով հնարավոր է անցնել թեստավորում երեք ամենածանր հիվանդության վրա: Դրանք են C հեպատիտը, Աիյ վարակը և տուբերկուլյոզը:
Վրաստանի նախագահը այսօր դիտել է նաև «Կախեթի Իոնի» ֆրանսիական բժշկական կենտրոնը: