Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Մոնակոյի իշխանություն:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի նախագահի և Մոնակոյի իշխանության արքայազն, Ալբերտ Երկրորդի դեմ առ դեմ հանդիպումը:
Նրանց տեղեկությամբ, Վրաստանի նախագահը, Մոնտե Կառլոյում պաշտոնապես կբացի վրացական գինու ժողովրդականացման նպատակով կազմակերպված շնորհանդեսը և խոսքով կդիմի ցուցահանդեսին մասնակցող գինեգործներին: Ցուցահանդեսին կներկայացվեն տարբեր տեսակի գինիներ, որոնք արտադրվում են վրացական գինու ընկերությունների կողմից:
Նախատեսված են նախագահի հանդիպումները ֆրանսիացի լրագրողների և բլոգերների հետ, որոնք աշխատում են գինու հարցերով: Վրաստանի նախագահը Մոնակոյի իշխանության արքայազն, Ալբերտ Երկրորդի հետ միասին, ներկա կգտնվի վրացական գինու՝ «Հանդիպում խաղողի արմատների հետ» շնորհանդեսին և կդիմի շնորհանդեսի մասնակիցներին:
Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի նախագահի հանդիպումը «Խաղաղություն և սպորտ» միջազգային կազմակերպության նախագահ, Ջոել Բուզուի հետ: