Վրաստանի նախագահը հանդիպել է Շվեդիայի արքայադստեր հետ
Վրաստանի նախագահը հանդիպել է Շվեդիայի արքայադստեր հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիայի հետ։

Արքայադուստր Վիկտորիան այսօր՝ մարտի 29-ին, այցելել է Վրաստան։

Այցն իրականացվում է Եվրոպական Միության Խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում՝ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում։

«Եվրամիությունում Շվեդիայի նախագահության առաջնահերթություններից մեկը ԵՄ քաղաքացիական ճգնաժամերի կառավարման կարևորությունն է և ԵՄ քաղաքացիական CSDP (Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն) առաքելությունների ուժեղացումը: Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես ԵՄ քաղաքացիական CSDP առաքելությունները կարող են օգնել կայունության ապահովմանը, անվտանգության խթանմանը և վստահության ամրապնդմանը այն երկրներում, որտեղ նրանք ակտիվ են: Վրաստան կատարած իր այցով թագաժառանգ արքայադուստրը նաև ցանկանում է ընդգծել մեր երկրների և ժողովուրդների միջև երկարամյա բարեկամությունն ու գործընկերությունը»,- ասված է Շվեդիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։