Վրաստանի նախագահը համաներում է շնորհել մեկ դատապարտյալի
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել մեկ դատապարտյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել մեկ դատապարտյալի:

Այս մասին տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը։

Ըստ նրանց իսկ տեղեկությունների, դատապարտյալն ամբողջությամբ ազատվել է պատժի կրումից։

«Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել մեկ դատապարտյալի, ով ամբողջությամբ ազատվել է ՔԿՀ-ում պատիժը հետագա կրելուց»,- նշվում է տեղեկատվության մեջ։