Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 15 դատապարտյալի,- հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նրանց տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհված 15 դատապարտյալներից ինը դատապարտյալներ ազատվել են ՔԿՀ-ում պատիժը հետագա կրելուց, որոնցից երկուսը կին են, իսկ վեց դատապարտյալի նկատմամբ մնացած պատժաչափը կրճատվել է։