Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 8-10 Բելգիայում, աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Եվրահանձնաժողովում, Եվրամիության խորհրդում և ՆԱՏՕ-ի շտաբ կայանում:
Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, Բրյուսելում քննարկվելիք հարցերի միջև է լինելու եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը, Վրաստանի ընթացիկ բարեփոխումները և հեռանկարները, անայցագրային ռեժիմի հետ կապված բարդությունները, Եվրամիության հետ սեկտորային համագործակցության թեմատիկան:
Վրաստանի նախագահի վարչությունը տեղեկացնում է, որ Գիորգի Մարգվելաշվիլին խոսքով ելույթ կունենա Բրյուսելում անցկացվելիք ֆորումին: