Վրաստանի նախագահը առողջապահության ոլորտին փոխանցել է շնչառական ապարատներ
Վրաստանի նախագահը 30 հատ շնչառական ապարատ է փոխանցել Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությանը:
Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում հանդիպել է նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ և վրաց ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել առողջապահության համակարգի ներկայացուցիչներին և բժիշկներին համաճարակի ընթացքում ցուցաբերած մեծ ջանքերի համար:
«Սա շատ խորհրդանշական ժեստ է մեր վարչության կողմից: Սա նրա համար է, որ մեր համերաշխությունը հայտնենք այս ամիսների ընթացքում ձեր նախարարության և առողջապահության համակարգի մեծ ջանքերին: Մենք կարողացանք մեր խնայողություններից որոշակի շնչառական ապարատ փոխանցել: Եվս մեկ անգամ, բոլորի անունից, ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ամբողջ համակարգի կողմից գործադրված ջանքերի համար: Ես գիտեմ, թե որքանով է ծանրաբեռնված բժշկական հատվածն այսօր և ցանկանում եմ նրանց տոկունություն, երջանիկ տարի, առողջություն»,- հայտարարել է նախագահը:
Էկատերինե Տիկարաձեն շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահին և նշեց, որ յուրաքանչյուր նման ներդրում շատ կարևոր է առողջապահության ոլորտի համար, քանի որ այդ սարքերը երաշխիք են, որ հնարավոր է շատ կյանքեր փրկել: