Վրաստանի նախագահը առաջին պետական ​​այցն է կատարել Կիպրոսի Հանրապետություն
Վրաստանի նախագահը առաջին պետական ​​այցն է կատարել Կիպրոսի Հանրապետություն

Վրաստանի նախագահը առաջին պետական ​​այցն է կատարել Կիպրոսի Հանրապետություն։

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին Նիկոսիայում հանդիպումներ կունենա Կիպրոսի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Կիպրոսի Հանրապետության նախագահական պալատում։

Նրանց խոսքով, նախատեսվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախագահները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։

Վրաստանի նախագահը կհանդիպի նաև Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիոուսի և Կիպրոսի Հանրապետության արքեպիսկոպոս Նորին Քրիզոստոմ Երկրորդի հետ։