Վրաստանի նախագահական պալատում տեղի է ունեցել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչի պաշտոնական դիմավորման արարողությունը [ֆոտոշարք]
Վրաստանի նախագահական պալատում տեղի է ունեցել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչի պաշտոնական դիմավորման արարողությունը:
Զորան Միլանովիչին հյուրընկալել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Արարողության ընթացքում հնչել են երկու երկրների օրհներգերը, և գործընկերները միմյանց ներկայացրել են պատվիրակության անդամներին։
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Միխեիլ Ղավելաշվիլիի և Զորան Միլանովիչիի հանդիպումը, ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով, որից հետո համատեղ հայտարարություն կարվի լրատվամիջոցների համար։
Խորվաթիայի նախագահը Վրաստան է այցելել հետևյալ պատվիրակության հետ, որի կազմում են՝ Խորվաթիայի Հանրապետության նախագահի կաբինետի ղեկավար Բարթոլ Շիմունիչը, նախագահի արտաքին և եվրոպական հարցերով խորհրդական Նևեն Պելիչարիչը, նախագահի տնտեսական հարցերով հատուկ խորհրդական Վելիբոր Մաչկիչը, Վրաստանում Խորվաթիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրանկո Զեբիչը և նախագահի վարչակազմի ներկայացուցիչները։