Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վրացական ավիաընկերությունը պետք է հնարավորություն տա Իսրայելում գտնվող Վրաստանի քաղաքացիներին անվտանգ վերադառնալ երկիր
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վրացական ավիաընկերությունը պետք է հնարավորություն տա Իսրայելում գտնվող Վրաստանի քաղաքացիներին անվտանգ վերադառնալ երկիր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վրացական ավիաընկերությունը պետք է հնարավորություն տա Իսրայելում գտնվող Վրաստանի քաղաքացիներին անվտանգ վերադառնալ երկիր։

Ինչպես ասվում է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ, ավիաընկերությունը պետք է ցուցաբերի սոցիալական պատասխանատվություն։

«Գոնե մեկ անգամ վրացական ավիաընկերությունը պետք է դրսևորի սոցիալական պատասխանատվություն և ոչ թե արհեստականորեն բարձրացնի թռիչքների գներն ու անմխիթար վիճակում գտնվող մարդկանց համար հավելյալ խոչընդոտները, օգնի և հնարավորություն տա Վրաստանի քաղաքացիներին անվտանգ վերադառնալ երկիր՝ այս դժվարին իրավիճակում»,- ​​հայտարարել է Վրաստանի նախագահը։