Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի պաշտոնական այցը Սերբիա մեկնարկել է
Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին, կնոջ՝ Թամար Բագրատիոնի և ուղեկցող պատվիրակության հետ միասին, պաշտոնական այցով գտնվում է Սերբիայի Հանրապետությունում։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Նրանց տվյալներով՝ Բելգրադի «Նիկոլա Թեսլա» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական հանդիսությունը։
«Միխեիլ Քավելաշվիլուն և վրացական պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչը, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն Հայաստանում Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Սերբիայի Հանրապետությունում՝ Լևան Բերիձեն։
Այցի շրջանակում Սերբիայի Նախագահական պալատում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողություն։ Միխեիլ Քավելաշվիլուն կընդունի Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Կկայանան երկկողմ հանդիպումներ՝ թե առանձին, թե ընդլայնված ձևաչափով, որոնցից հետո կարվի համատեղ հայտարարություն մամուլի համար։
Վրաստանի նախագահը բարձր մակարդակով հանդիպումներ կունենա Սերբիայի վարչապետ Ջուրո Մատուցիի և Ազգային ժողովի նախագահ Աննա Բռնաբիչի հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ասվում է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ, վրացական պատվիրակության կազմում են՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Իրակլի Մեզուրնիշվիլին, Իրմա Զավրադաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Վրաստանի դեսպանը Սերբիայի Հանրապետությունում՝ Լևան Բերիձեն և Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ։