Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին առաջին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին առաջին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 15-16-ը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջանի Հանրապետություն։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Նրանց խոսքով՝ այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլիին կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախատեսված են բարձր մակարդակի անձնական և ընդլայնված հանդիպումներ Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի և Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, խորհրդարանի անդամներ Գիվի Միքանաձեն, Զաուր Դարգալին և Սավալան Միրզոևը։