Վրաստանի նախագահ. Լուգարի լաբորատորիայի վրա հարձակումն ընկալվում է որպես կեղծ տեղեկության տարածում, որպես Վրաստանի և նրա ձեռքբերումների վարկաբեկման փորձ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ Լուգարի լաբորատորիայի գործունեության մասին տարածված քննադատական և վարկաբեկող հայտարարություններն անընդունելի են:
Լաբորատորիայի վրա հարձակումն ընկալվում է որպես կեղծ տեղեկության տարածում, որպես Վրաստանի և նրա ձեռքբերումների վարկաբեկման փորձ:
«Վերջին ժամանակներում Լուգարի լաբորատորիայի գործունեության մասին տարածված քննադատական և վարկաբեկող հայտարարություններն անընդունելի են:
Այսօր համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև մինչ այդ Լուգարի կենտրոնի գիտական ձեռքբերումները և նրա մեծագույն նշանակությունը արժանի են մեր գնահատանքին և երախտագիտությանը:
Կենտրոնի փորձը, ամերիկացի գործընկերների հետ բազմամյա համագործակցությունը և մեր առողջապահության համակարգի պատրաստակամությունը պայմանավորել են Վրաստանի հաջողությունը համավարակի դեմ պայքարի առաջին փուլում:
Ուստի, լաբորատորիայի վրա հարձակումը ընկալվում է որպես կեղծ տեղեկության տարածում, որպես Վրաստանի և նրա ձեռքբերումների վարկաբեկման փորձ»,- հայտարարում է Վրաստանի նախագահը: