Սիրելի հայրենակիցներ շնորհավոր նոր 2018 թվականը: Շնորհավորում եմ այն դահլիճից, որտեղ 100 տարի առաջ մեր նախնիները հայտարարել են առաջին վրացական հանրապետություն ստեղծելու մասին: Այս 100 տարին շատ դժվար է եղել մեր երկրի համար, սակայն այսօր մենք անկախ ենք: Անկախ ենք և ընթանում ենք դեպի գերագույն նպատակը, ազատ Վրաստանի ստեղծումը: Այն բանի համար, որ հասնենք մեր նպատակին պետք է գիտակցենք բոլոր մարտահրավերները և միավորվենք հիմնական նպատակին հասնելու համար: Մեր գերագույն նպատակն է ստեղծել միասնական և ամբողջական Վրաստան՝ աբխազների և օսերի հետ միասին: Նպատակներին հասնելու հիմնական հնարավորությունը իհարկ է հզոր և արդյունավետ կրթության համակարգն է: Կրթության համակարգը, որը մեծացնելու է հզոր և նոր սերունդ: Շատ կարևոր է, որ տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար աջակցենք մեր գործարարներին, այն մարդկանց, ովքեր ստեղծում են մեր երկրի համար բարիք: Կարևոր է, որ աջակցենք այն մարդկանց, ովքեր շարունակում են դարավոր ավանդույթը և պաշտպանում են մեր երկիրը, ինչպես երկրի ներսում այնպես էլ նրանից դուրս: Կարևոր է նաև, որ ընդունենք միմյանց տարբերվող կարծիքը և ճանաչենք այն, որ մեր անհատականությունը մեր հարստությունն է: Հենց այդ պատճառով, ես նոր 2018 թվականը հռչակեցի ազատության տարի: Շնորհավորում եմ մեկ անգամ ևս և ձեզ հետ միասին մասնակցելու եմ բոլոր հաջողություններին, որը միավորված կլինի ազատության ձգտմամբ: