Վրաստանի նոր նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա խաղաղարար գործընթացների վրա. Էլիզաբեթ Ռուդ
Վրաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարող Էլիզաբեթ Ռուդը հայտարարում է, որ Վրաստանի նոր նախաձեռնությունը՝ «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» կլինի կարևոր և դրական ազդեցություն կունենա խաղաղարար գործընթացների վրա:
Ինչպես հայտարարել է Էլիզաբեթ Ռուդը, ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Մենք աջակցում ենք Վրաստանի նոր նախաձեռնությանը, որպեսզի կայունացնի իր տարածքային ամբողջականությունը: Հավատում ենք, որ այս նախաձեռնությունը, որը նկատի ունի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակիչների համար առևտրի հեշտացում և կրթության ուղղությամբ նոր հնարավորություններ, կլինի կարևոր քայլ: Կարծում ենք, այն նոր, դրական ազդեցություն կունենա խաղաղարար գործընթացի վրա»,- հայտարարել է Ռուդը: