Վրաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլի հավաքականը հաղթեց Իռլանդիային և ավարտեց B դիվիզիոնը 19-րդ տեղում #1TVSPORT
Բասկետբոլի Վրաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում։ Վրացի բասկետբոլիստները 93:81 հաշվով հաղթեցին Իռլանդիային 19-րդ տեղի համար խաղում։
Վրաստանի հավաքականն առաջին խաղակեսը պարտվեց երկու միավորի տարբերությամբ։ Հանդիպման 3-րդ քառորդը նույնպես շատ լարված էր, և Իրակլի Ձիձիգուրիի սաներին հաջողվեց որոշիչ առավելության հասնել Իռլանդիայի նկատմամբ միայն հանդիպման վերջին քառորդում, երբ մրցակցին գերազանցեցին 14 միավորով։
Մեր թիմի լավագույն խաղացողը 24 միավորով Նիկոլոզ Աբուլաձեն էր։ Անրի Բելթաձեն հանդիպումն ավարտեց 19 միավորով, իսկ Լուկա Ալավիձեն և Գեգա Ծուլայան թիմին ավելացրին 9-9 միավոր։