Վրաստանի միջազգային օդանավակայաններում ուղևորների հոսքը աճել է 25 տոկոսով
Ընթացիկ տարվա երկու ամիսների տվյալներով, Վրաստանի օդանավակայանները ընդհանուր առմամբ սպասարկել են 625 236 ուղևորի, ինչը 25 տոկոսով գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (2018 թ. – 500 687 ուղևոր): Այս մասին լրատվությունը տարածել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ՝ «Վրաստանի օդանավակայանների միությունը»:
Գերատեսչության տվյալներով, փետրվարին ուղևորների քանակի աճ է գրանցվել երկրի երեք միջազգային օդանավակայաններում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 238 445 ուղևորի, ինչը 13 տոկոսով ավելի է անցած տարվա տվյալներից (2018 թ. – 210 802 ուղևոր):
Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղևորների հոսքը 2019 թվականի փետրվարին աճել է 111 տոկոսով և կազմել 47 573 ուղ.որ: Ինչ վերաբերում է երկու ամսվա տվյալներին ապա ընդհանուր առմամբ Քութաիսիի օդանավակայանը սպասարկել է 103 468 ուղևորի:
Աճ է գրանցվել նաև բաթումիի միջազգային օդանավակայանում: 2019 թվականի փետրվարին Բաթումիի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանը սպասարկել է 14 278 ուղևորի, ինչը 87 տոկոսով ավել է անցած տարվա ցուցանիշից: Երկու ամիսների տվյալներով Բաթումիի օդանավակայանը սպասարկել է 30 251 ուղևոր:
Ինչ վերաբերում է տեղական օդանավակայաններին, Մեստիայի օդանավակայանը սպասարկել է 351 ուղևորի, Ամբրոլաուրիի օդանավակայանը 35: Ընդհանուր առմամբ այս երկու օդանավակայանները երկու ամսվա ընթացքում սպասարկել է 894 ուղևորի:
Հեղինակ -
Edgar Barsegyan