Վրաստանի միջանցքում ավելացել է ապրանքաշրջանառությունը: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2019 թվականի հունվարի-փետրվարին տրանսպորտային բնագավառները տեղափոխել են 5.6 մլն տոննա բեռ, որը 100 000 տոննայով ավել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Դրա հետ մեկտեղ, ծովային նավահանգիստները վերամշակել են 2.6 մլն տոննա բեռ: Աճի միտումը պահպանում է նաև կոնտեյներային ապրանքաշրջանառությունը: Վրացական նավահանգիստները ստացել են 76 183 TEU կոնտեյներ, տարեկան աճը կազմում է 16 տոկոս:
Ապրանքաշրջանառությունն ավելացել է ինչպես ավտոմեքենային, այնպես է երկաթուղային փոխադրումներում:
Վերջին տարիներին Վրաստանի միջանցքում ապրանքաշրջանառությունն ուներ նվազելու միտում: