Վրաստանի միացյալ ընդդիմությունը Թբիլիսիում մեծամասնական թեկնածուների անունները կանվանի հունիսի 19-ին
Վրաստանի միացյալ ընդդիմությունը Թբիլիսիում մեծամասնական թեկնածուների անունները կանվանի հունիսի 19-ին,- այս մասին հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
«Կար տարակարծություն և ամենաշատը ցավում եմ, որ մեր կողմնակիցներին, ովքեր ընդդիմության միասնության մեջ էին տեսնում ելքը, մի քիչ շփոթեցինք: Ուրբաթ բոլորս միասին կհավաքվենք և անպայման կունենանք պատշաճ պատասխան: Պարտադիր կանվանենք թեկնածուներին, ում կառաջադրենք Թբիլիսիում: Շատ հետաքրքիր բանաձև ենք մտածել: Կարևոր է, առաջադրենք անհատների, ովքեր կունենան հասարակության կողմից մեծ աջակցություն»,- հայտարարել է Վաշաձեն: