Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ ևս մեկ չվերթով վերադարձել են Իսրայելից
Իսրայելից Վրաստան ևս մեկ չվերթ է իրականացվել։ Ուղևորների թվում եղել են Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ։
Նրանց տեղեկություններով՝ Իսրայելում իրավիճակը վերահսկելի է, իսկ քաղաքներում առայժմ հանգիստ է։ Վրաստանի քաղաքացիների խոսքով, տեղի է ունենում երիտասարդների մոբիլիզացիա և զորակոչ։
Իսրայելից վերադարձող ուղեւորներն ասում են, որ հիմնականում հարվածներ են հասցվել Թել Ավիվին և Աշտոցին։