Վրաստանի մի քանի մայրուղիներում երթևեկության հատուկ ռեժիմներ են սահմանվել
Վատ եղանակի պատճառով Վրաստանի մի քանի ճանապարհների վրա երթևեկության հատուկ ռեժիմներ են սահմանվել։
Ճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհների հետևյալ հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ:
Ձյան պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում, միջպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհին, Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում և միջպետական նշանակության Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-47 (Թեթրիծղլեբի-Վերոնա) հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողիկություն ունեցող տրանսպորտային միջոցների համար (երկու և ավելի շարժական կամուրջներով): Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
Ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ միջպետական նշանակության ավտոճանապարհի 178-185 կմ (Կալա-Ուշգուլի) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Նույն ավտոճանապարհի 70-178 կմ (Խայիշի-Կալա) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի, ինչպես նաև M3 կարգի 22-ից ավելի նստատեղով (բացառությամբ վարորդի նստատեղի) տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Իսկ 100-178 կմ (Լախամուլա-Կալա) հատվածում թույլատրվում է թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հակասայթակող շղթաներով։ Բարձր անցողություն ունեցող տրանսպորտային միջոցների (երկու և ավելի շարժման կամուրջներով) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի 1-70 կմ (Զուգդիդի-Խայիշի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։