Վրաստանի մաստաբով, ժամանակավորապես դադարեցվում է միկրոավտոբուսների սպասարկումը
Վրաստանի մաստաբով, ժամանակավորապես դադարեցվում է միկրոավտոբուսների սպասարկումը

Վրաստանի կառավարության որոշմամբ, երկրի մասշտաբով, այդ թվում Թբիլիսիում, այսօրվանից ժամանակավորապես դադարեցվում է միկրոավտոբուսների սպասարկումը:

Սահմանափակումը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ:

Բնակչությանը կսպասարկի հասարակական տրանսպորտը՝ մետրոն և ավտոբոսները:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, որոշումը կայացրել է համակարգող խորհուրդը՝ մասնագետների հանձնարարականի հիման վրա: